Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ինչ-որ մեկը կմեղադրի նախկիններին, ինչ-որ մեկը՝ ներկաներին, մեկ ուրիշը՝ բոլորին միաժամանակ

Ինչ-որ մեկը կմեղադրի նախկիններին, ինչ-որ մեկը՝ ներկաներին, մեկ ուրիշը՝ բոլորին միաժամանակ
09.05.2023 | 20:46

Լույսը բացվելուն պես համացանցը կողողվի օրվա խորհուրդը արձանագրող հազարավոր գրառումներով ու նկարներով։

Ոմանք Շուշին վերադարձնելու իրենց վճռականությունն ու հայրենասիրությունը կարձանագրեն դեմքի լուրջ արտահայտությամբ նկարներով՝ զինվորական համազգեստով կամ զենքով։

Ոմանք, սրան-նրան մեղավոր նշանակելով, մուննաթով, քննադատելով ու իրենց անսխալական կեցվածքով, կընդգծեն հայենիքի նկատմամբ բացառիկ նվիրյալ ու երբեք չսխալվող իրենց տեսակը։

Ոմանք՝ իրենց առաջնորդների բացառիկությունն ընդգծելով ու միաժամանակ հասարակությանը պարտադրելով։

Ինչ-որ մեկը կմեղադրի նախկիններին, ինչ-որ մեկը՝ ներկաներին, մեկ ուրիշը՝ բոլորին միաժամանակ։

Ու այսպես շարունակ՝ բազմաթիվ օրինակներով:

Լույսը բացվելուն պես սովորականից ավելի եռանդուն ակտիվությամբ համացանցում մեզ կհանդիպեն Թեհլերյաններ, վրիժառուներ, անպարտելի զորավարներ, բարձրակարգ վերլուծաբաններ, համաշխարհային մակարդակի քաղաքական ու ռազմական գործիչներ, ստեղծված իրավիճակից ժողովրդին միակ դուրս բերողի բարդույթով տառապող բազմաթիվ քաղաքական ու հասարակական լիդերներ։

Ու այս ամբողջը կուղեկցվի այնպիսի խլացնող աղմուկով, որ իրար չկարողանան լսել։

Բայց այդ աղմուկի մեջ կլինեն նաև մարդիկ, որ օրվա խորհրդին համահունչ, վերևում թվարկածս գործողություններից որևէ մեկը անելու փոխարեն, ցավը մտքում լուռ պահած կլուսացնեն այս գիշերը՝ տանջող մտքերով ու վերահաս ավելի մեծ ու ծանր արհավիրքին դիմագրավելու ելքերի մասին մտածելով։

Գերասիմ Վարդանյան

Դիտվել է՝ 3008

Մեկնաբանություններ